Charles Aznavour

Հարգելի Տիկնայք և Պարոնայք Ավստրիայի Հայ Համայնքի,Սիրելի հայրենակիցներ, Մեր ժողովրդի պատվարժան զավակ Շարլ Ազնավուրի մահը մեծ կորուստ է մեր ազգի և համայն մարդկության համար, ովքեր սիրում են երաժշտություն և պոեզիա: Ազնավուրը երգիչ և երգահան լինելուց բացի նաև քաղաքական գործիչ էր, ով մեր հայկական ինքնությունը ոչ միայն հասկանում և խորությամբ ապրում էր, այլ նաև մեկնաբանում և ներկայացնում […]

Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի այցը Դանիայի Հայոց հովվություն

Նոյեմբերի 11-14-ը Հայ Առաքելական եկեղեցու Դանիայի Հայոց հովվություն էր այցելել Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը: Նոյեմբերի 12-ին Կոպենհագենի Սանկտ Յոհաննես եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Դանիայի հոգևոր հովիվ Տ. Ստեփանոս քհն. Հովհաննիսյանը, օրվա խորհուրդով քարոզեց Հոգեշնորհ Հայր Տիրանը: Ս. Պատարագին ներկա էր նաև Դանիայի Թագավորություն ՀՀ դեսպան Տիար Ալեքսանդր […]

Կրոնական առաջնորդների ընդունելություն Ավստրիայի նախագահի մոտ

Հոկտեմբերի 3-ին Ավստրիայի Հանրապետության նախագահ Վան Դեր Բելլենն ընդունեց Ավստրիայում օրենքով ճանաչված եկեղեցիների ու կրոնական համայնքների առաջնորդներին: Հոֆբուրգում կայացած այս ավանդական հանդիպման ժամանակ նախագահը հիշեցրեց հոգևորականներին ու կրոնական համայնքների ղեկավարներին իրենց սոցիալական պատասխանատվության մասին: Անդրադառնալով կրոնական համայնքների կարևոր դերակատարությանը հասարակական կյանքում՝ Վան Դեր Բելլենն իր խոսքում նշեց, որ կրոններն արժեքավոր դեր են կատարում հասարակության համախմբման […]

Kirchenbeitrag

Հարգելի հայրենակիցներ, Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական Համայնքի Վարչությունը ողջունում  և իր երախտագիտությունն է հայտնում յուրաքանչյուր նոր Եկեղեցական անդամին, ով իր ցանկությունն ու պատրաստականությունն է հայտնում անդամակցելու իր հոգևոր տանը, պատրաստ է իր եկեղեցական անդամակցությամբ ապահովել  ակտիվ մասնակցություն և նպաստել համայնքային  կյանքին: Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական Համայնքի անդամ դառնալու համար անհրաժեշտ է լրացնել և ստորագրել անդամակցության […]

Ավստրիայի արտգործնախարարն ընդունել է հայկական համայնքի ներկայացուցիչներին

Ավստրիայում Հայ Առաքելական եկեղեցական համայնքի ձևավորման ավելի քան 100 տարիների և Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հիմնադրման 50 ամյակի զուգահեռներով ապրիլի 24-ին Ավստրիայի արտգործնախարար պարոն Սեբաստիան Քուրցը ընդունեց Ավստրիայի Հայ Առաքելական համայնքի վարչության ատենապետի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են համայնքից, հանդիպման ընթացքում Արտգործնախարարը հայտնեց իր խորին երախտագիտությունն ու շնորհակալությունը Ավստրիայում Հայ Առաքելական եկեղեցական համայնքին […]